Մարկ Ուեբբերը մարտահրավեր է նետել Շարապովային (տեսանյութ)

«Ֆորմուլա 1»-ի նախկին ավտոարշավորդ Մարկ Ուեբերը միացել է «Ice Bucket Challenge» ակցիային և ջրվելու կոչ է արել թենիսիստուհի Մարիա Շարապովային, «Ռեդ Բուլլի» տեխնիկական տնօրեն Էդրիան Նյուին և Ռիչ Աշերին:

Ակցիան նախաձեռնել է «ALS Association»-ը: Կազմակերպությունը պայքարում է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ հիվանդության դեմ և նման ակցիայով փորձում է հանրությանն ուշադրությունը հրավիրել: Ակցիայի մասնակիցները պետք է ջրվեն, ապա մարտահրավեր նետեն ևս երեք հոգու: Եթե մարտահրավերը չեն ընդունում, պետք է 100 դոլար հանգանակություն կատարեն Ջեյմս Մքքարթնիի ֆոնդին, կամ ցանկության դեպքում և՛ ջրվեն, և՛ հանգանակություն կատարեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում