Ռոսբերգ. Հույս ունեմ՝ երկրպագուները կընդունեն ներողությունս

Ռոսբերգ. Հույս ունեմ՝ երկրպագուները կընդունեն ներողությունս

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը ներողություն է խնդրել երկրպագուներից Բելիայի Գրան-Պրիում թիմակից Լուիս Հեմիլտոնի հետ բախման համար։

-Շատ եմ մտածել տեղի ունեցած մասին։ Ուրբաթ օրը հանդիպել եմ թիմի հետ՝ ամեն ինչ քննարկելու համար։ Վերլուծել եմ իրավիճակն ու հասկացել, որ պետք է պատասխանատվությունն ինձ վրա վերցնեմ, քանի որ սխալ եմ թույլ տվել։

Իմաստ չունի ասել, թե ինչն էր ճիշտ, ինչը՝ ոչ։ Եղել է այն, ինչ եղել է, և ես աշխատանքս բավականաչափ լավ չեմ կատարել ու չեմ կարողացել խուսափել բախումից։

Ես անհանգիստ եմ ու մտածում եմ միայն իմ գործողությունների քննադատության մասին։ Հույս ունեմ, որ երկրպագուները կընդունեն իմ ներողությունը։ Ինձ սուլում էին տրիբունաներից, դա շատ տհաճ էր, սակայն ես հասկանում եմ, որ մարդիկ իմ և Լուիսի միջև հետաքրքիր պայքար էին ուզում տեսնել։ Հարգում եմ նրանց կարծիքն ու հավատում, որ կընդունեն իմ ներողությունը,-ասել է Ռոսբերգը։ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում