Ալոնսո. Չեմպիոնական պայքարում ֆավորիտը Հեմիլտոնն է

Ալոնսո. Չեմպիոնական պայքարում ֆավորիտը Հեմիլտոնն է

«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն կարծում է, որ «Ֆորմուլա 1»-ի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ֆավորիտը «Մերսեդեսի» արշավորդ Լուիս Հեմիլտոնն է:

-Չեմ կարծում, թե Լուիսին պետք է ինչ-որ բան սովորեցնել: Ըստ իս` նա մեծ տաղանդ ունի և ունի այն որակները, որոնք անհրաժեշտ են չեմպիոն դառնալու համար: Ճիշտ է` այս մրցաշրջանում նա ավելի պատրաստված է, քանի որ տիտղոսի համար առաջին անգամ չէ, որ պայքարում է: Կարծում եմ` նա չեմպիոնական պայքարի ֆավորիտն է,-Ալոնսոյի խոսքը մեջբերել է «NBCSN»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում