Ֆետտել. Պետք է շարունակենք տքնաջան աշխատել

Ֆետտել. Պետք է շարունակենք տքնաջան աշխատել

«Ռեդ Բուլլի» ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետտելը, ով այսօր կայացած Իտալիայի Գրան-պրիում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, իր հիասթափությունն է արտահայտել:

«Ես հիասթափված եմ: Այստեղ եմ հաղթանակներ տոնելու, ոչ թե եզրագիծը  5-րդը կամ 6-րդը հատելու համար: Գոհ չեմ, որ մրցակիցներից ունեցած միավորների տարբերությունն այդքան մեծ է:

Պետք է շարունակենք տքնաջան աշխատել, և ես համոզված եմ` մենք կկարողանանք կրճատել տարբերությունը: Կարծում եմ` այսօր արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,-Ֆետտելի խոսքը մեբերված է «BBC»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում