Շումախերը տուն է վերադարձել

Շումախերը տուն է վերադարձել

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, ով անցյալ տարվա դեկտեմբերին դահուկներով սահելիս ընկնելու պատճառով հայտնվել էր կոմայի մեջ, տուն է վերադարձել: 

Այս ամիսների ընթացքում Շումախերը բուժում ստացավ երկու հիվանդանոցում, սակայն ամբողջ կյանքում հաշմանդամ կմնա: Նախկին ավտոարշավորդը դեռ չի կարողանում ինքնուրույն շարժվել ու խոսել, բայց շնչում է առանց ապարատների: 

Շումախերի վերականգնողական բուժումը դեռ չի ավարտվել, բուժման շարունակությունը նա կանցկացնի տանը` ընտանիքի կողքին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում