ՖԻԱ-ն կարգելի ռադիոզրույցներում կոդավորված արտահայտությունների օգտագործումը

ՖԻԱ-ն կարգելի ռադիոզրույցներում կոդավորված արտահայտությունների օգտագործումը

ՖԻԱ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ֆորմուլա-1»-ի մրցաշարերի ժամական թիմերին կարգելվի ավտոարշավորդների հետ զրույցներում կոդավորված արտահայտություններ օգտագործել։ Սինգապուրի Գրան-պրիից սկսած ռադիոզրույցները կսահմանափակվեն։

-Դա մարզական կանոնագրի 20.1 կետի խախտում է,-ասել է ՖԻԱ-ի ներկայացուցիչը։

Խախտման արձանագրման դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն, հավանաբար, դա կլինի ոչ թե գումարային, այլ մարզական տուգանք։

ՖԻԱ-ի ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ պատիժները կտրվեն առանց նախազգուշացման։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում