Կուրտուա. Սարսափելի ոչինիչ տեղի չի ունեցել

Կուրտուա. Սարսափելի ոչինիչ տեղի չի ունեցել

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան նշել է, որ պետք չէ անհանգստանալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Շալկե 04»-ի դեմ խաղում գրանցված արդյունքի պատճառով: Լոնդոնցիներն այս խաղում առաջինը հասան հաջողության, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը (1-1):

«Սարսափելի ոչինիչ տեղի չի ունեցել: Պետք է շարունակել աշխատել, չէ՞ որ կիրակի օրը հանդիպում ունենք «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ազգային առաջնությունում մենք 4 հաղթանակ ենք տարել և այսօր ոչ-ոքի ենք խաղացել: Նման ցուցանիշներ մեզանից ոչ ոք չէր սպասում: Տրամադրվել էինք միայն հաղթանակի, սակայն պետք է շարունակենք քրտնաջան աշխատել»,-բելգիացու խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում