Պիկե. Կարևոր է մրցաշարը հաղթանակով սկսել

Պիկե. Կարևոր է մրցաշարը հաղթանակով սկսել

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում տոնած հաղթանակին՝ ըդնգծելով մրցաշարը հաղթանակով մեկնարկելու կարևորությանը: Կատալոնցիները 1-0 հաշվով պարտության մատնեցին «ԱՊՕԷԼ»-ին:

«Ես հազվադեպ եմ գոլեր խփում, և այսօր աչքի ընկնելու հնարավորություն ունեցա: Արդյունքում իմ գոլը հաղթական դարձավ, ուստի ես ուրախ եմ, որ հաղթեցինք, նման խաղ ցուցադրեցինք և 3 միավոր վաստակեցինք, քանի որ միշտ էլ կարևոր է մրցաշարը հաղթանակով մեկնարկել»,-Պիկեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում