«Լիվերպուլը» հետաքրքրված է Ջո Հարթով

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարթին: Այս տեղեկությունը հաղորդում է «Goal.com»-ը:

Հարթը քաղաքաբնակների ղեկավարության հետ դեռևս չի քննարկել իր նոր պայմանագրի հարցը, և մերսիսայդցիները ցանկանում են օգտվել իրավիճակից:

Ավելի վաղ նշվում էր, որ «Լիվերպուլը» «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ պայմանագիր կնքելու նպատակ ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում