Կապելո. Բալոտելլին Կասանոյին է հիշեցնում

Իտալացի հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելոն համեմատել է հարձակվողներ Մարիո Բալոտելլիին և Անտոնիո Կասանոյին՝ նշելով, որ երկուսն էլ տաղանդավոր են և միաժամանակ հակված են անմտածված արարքներ թույլ տալուն:

«Ժամանակին «Ռոմայում» Տոտտիի կողքին հանդես գալու տարիներին Կասանոն խաղադաշտի վերջին 20 մետրերի վրա իրեն ամենալավը դրսևորող ֆուտբոլիստն էր, սակայն այդ ժամանակ էլ, ինչպեսև հիմա, հակված էր անմտածված քայլեր անելուն: Այդ պատճառով էլ Բալոտելլին ինձ ինչ-որ առումով նրան է հիշեցնում: Այդուհանդերձ, հուսով եմ, որ «Լիվերպուլում» տիրող մթնոլորտը կնպաստի, որ նա այլևս իրեն քմահաճ երեխայի նման չպահի»,-ասել է մասնագետը:

Վերջերս Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ընդգծել է, որ Բալոտելլիին հավաքական չի հրավիրի, քանի դեռ նա չի վերանայել իր վարքը և չի սկսել իրեն պրոֆեսիոնալի նման պահել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում