Անչելոտի. Կրիշտիանուն հանգստի կարիք չունի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահեցրել է, որ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն լավ մարզավիճակում է և հանգստի կարիք չունի:

«Այս պահին Կրիշտիանուն հանգստի կարիք չունի: Նա իրեն լավ է զգում թե հոգեպես, և թե ֆիզիկապես: Հիմա ամենից շատ ունենք նրա կարիքը, քանի որ նա հիանալի մարզավիճակում է»,-իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում