Պելեգրինի. «Չելսին» փոքր թիմի նման խաղաց

Անգլիայի առաջնության գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, ընթացիկ մրցաշրջանի 5-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղի մասին խոսելով, ընդգծել է, որ մրցակցի ցուցադրած խաղը հատուկ է միայն փոքր թիմերին:

«Գոհ չեմ «Չելսիի» դեմ խաղի արդյունքից: Կարծում եմ՝ մենք 90 րոպե խաղում էինք մի թիմի դեմ, որը պարզապես փորձում էր պաշտպանվել և 10 ֆուտբոլիստների պահել իր դարպասի առջևում: Մենք էինք այն թիմը, որը ցանկանում էր հաղթել: Մենք 2-3 լավ պահեր ունեինք հատկապես 2-րդ խաղակեսում, և 10 հոգով մնալուց հետո էլ փորձում էինք հաղթել: Չեմ ցանկանում վերլուծել «Չելսիի» խաղը: Այնպիսի տպավորություն է, որ խաղում էինք «Սթոք Սիթիի» դեմ»,-չիլիացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:

Անդրադառնալով Ֆրենկ Լեմպարդին, որը գրավեց իր նախկին թիմի դարպասը՝ «Սիթիին» օգնելով 1 միավոր վաստակել՝ Պելեգրինին ասել է. «Նա մեծ պրոֆեսիոնալ է: Շնորհավորում եմ նրան»:

«Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում