Վան Գալ. «Յունայթեդն» ուշքի կգա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը վստահեցրել է, որ թիմը կհաղթահարի «Լեսթերին» պարտվելու պատճառով առաջացած հիասթափությունը:

«Չեմ կարող ասել, որ երջանիկ եմ, բայց ֆուտբոլում այսպիսի խաղեր լինում են: Իմ մարզչական կարիերայի սկզբում, երբ գլխավորում էի «Բարսելոնան», խաղերից մեկում 3-0 հաշվով հաղթում էինք «Վալենսիայի», սակայն պարտվեցինք 3-4 հաշվով: Ուստի նման բաներ պատահում են: Հաղթանակը մեր գրպանում էր, սակայն կորցրինք այն: Դա ինձ դուր չի գալիս, սակայն համոզված եմ, որ թիմն ուշքի կգա»,-հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Sportsmole.co.uk»-ը:

ԱՊԼ 5-րդ տուրում «մանկունյանցիները» 5-3 հաշվով պարտվեցին «Լեսթեր Սիթիին», այնինչ հանդիպման ընթացքում առջևում էին 1-3 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում