«Վիլյալռեալ»-«Ռեալ»՝ 0-2. մադրիդցիները հերթական 3 միավորն են վաստակում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Ռեալը» թեև ոչ խոշոր հաշվով, սակայն վստահ հաղթանակ տարավ «Վիլյալռեալի» դեմ խաղում:

Արքայական ակումբը հյուրընկալվելիս մրցակցի նկատմամբ առավելության հասավ 2-0 հաշվով: Հանդիպման 2 գոլերն էլ խփվեցին առաջին խաղակեսում: Նախ 31-րդ րոպեին հեռահար հարվածով խաղի հաշիվը բացեց հյուրերի կիսպաշտպան Լուկա Մոդրիչը, ապա 8 րոպե անց Կարիմ Բենզեմայի փոխանցումը գոլի վերածեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Մինչև ընդմիջում տանտերերը չընկճվեցին, և շարունակեցին վտանգավոր գրոհներ անցկացնել, սակայն արդյունքի չհասան:

Երկրորդ կեսում հաշվի մեջ փոփոխություններ չգրանցվեցին, և որքան խաղը մոտենում էր ավարտին, այնքան հստակ էր դառնում, որ «Վիլյալռեալը» համակերպվել է պարտության հետ, և «Ռեալին» ոչինչ չի խանգարի հերթական 3 միավորը վաստակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում