Վալենտինո Ռոսսին դուրս է գրվել հիվանդանոցից

«Յամահայի» արշավորդ Վալենտինո Ռոսսին երեկ երեկոյան դուրս է գրվել Ալկանիսի հիվանդանոցից։

«MotoGP»-ի յոթակի չեմպիոնը Արագոնայի Գրան-Պրիի չորրորդ շրջանում ընկել էր և ուղեղի ցնցում ստացել։ Իտալացին անցել է անհրաժեշտ ստուգումները և որոշել վերականգնումն ավարտել հիվանդանոցից դուրս, չնայած բժիշկները խորհուրդ չեն տվել։

«Տղերք, ինձ հետ ամեն ինչ կարգին է, միայն գլուխս է ցավում»,-գրել է Ռոսսին իր թվիթերյան էջում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում