Ջոնսը պատրաստ է ռևանշ-մենամարտի Լեբեդևի հետ

Չորս քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 45-ամյա ամերիկացի Ռոյ Ջոնս Կրտսերը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել առաջին ծանր քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոններից յուրաքանչյուրի հետ, այդ թվում՝ Դենիս Լեբեդևի, ում նոկաուտով պարտվել էր 2011 թ.։

-Ես մարտահրավեր եմ նետում առաջին ծանր քաշային կարգի բոլոր չեմպիոններին,-ասել է Ջոնսը։ – Դա կարող է լինել Լեբեդևը։ Ինձ սխալ մի հասկացեք, Լեբեդևն ինձ դուր է գալիս, բայց ես տիտղոս եմ ուզում,-ասել է Ջոնսը, ով օրեր առաջ նոկաուտի էր ենթարկել եգիպտացի Հանի Ատիյոյին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում