ՖԱ-ն Լեմպարդին հավաքականում աշխատանք է առաջարկելու

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մտադիր է «Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին, ով ներկայումս հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», կազմակերպությունում պաշտոն առաջարկել։ Լեմպարդի առաջադրանքն է լինելու օգնել երիտասարդ խաղացողներին հարմարվել Անգլիայի հավաքականին։

Լեմպարդը միջազգային կարիերան ավարտեց Աշխարհի 2014 թ. առաջնությունից հետո, սակայն ՖԱ-ի ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հետաքրքրված են նրա հետ համագործակցության շարունակմամաբ։

Հոջսոնին դուր է եկել, թե ինչպես է Լեմպարդն օգնել երիտասարդ ֆուռտբոլիստներին Բրազիլիայում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում