Կոստան կխաղա «Սպորտինգի» դեմ, Դրոգբայի վնասվածքն ավելի լուրջ է

«Չելսիի»  հարձակվող Դիդյե Դրոգբան ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ, իսկ Դիեգո Կոստան այսօր դաշտ դուրս կգա ՉԼ խմբային փուլի՝ «Սպորտինգի» դեմ խաղում, հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն։

-Դա ռիսկ է, սակայն Կոստան կխաղա։ Հույս ունեմ՝ ամեն ինչ լավ կանցնի։ Նա բավական ժամանակ կունենա՝ երեքշաբթիից մինչև կիրակի, որ կարողանա վերականգնվել և խաղալ «Արսենալի» դեմ։ Ինչ վերաբերում է Դրոգբային, նրա աաքինումը մի քանի շաբաթ կպահանջի,-ասել է Մոուրինյուն, ում թիմն այսօր կհանդիպի «Սպորտինգին»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում