Ժիրուն «Արսենալում» կմնա մինչև 2018 թ.

Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն երկարաձգել է պայմանագիրը «Արսենալի» հետ, հաղորդում է «The Telegraph»-ը։

Նոր պայմանագրով հարձակվողը կստանա շաբաթական 80 հազար ֆունտ։ Համաձանագիրը նախատեսված է չորս տարվա համար։

Ժիրուն շարունակում է ապաքինվել վնասվածքից, որն ստացել է «Էվերթոնի» դեմ խաղում։ Ակնկալվում է, որ նա չի կարողանա խաղալ մինչև այս տարվա ավարտը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում