Ջոկովիչը առաջին հաղթանակն է տանում Պեկինում (տեսանյութ)

Պեկինում ընթացող «Մասթերս» կարգի մրցաշարում առաջին հանդիպումը հաղթանակով է ավարտել աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը՝ 6։2, 6։1 հաշվով վստահ հաղթանակ տանելով իսպանացի Գիլերմո Գարսիա Լոպեսի նկատմամբ։

Չեխ թենիսիստ Տոմաշ Բերդիխը ևս հաղթել է առաջին խաղում՝ 6։1, 6։2 հաշվով առավելության հասնելով Ֆելիսիանո Լոպեսի նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում