Լևոն Արոնյանը նահանջեց երեք հորիզոնականով

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային թարմացված աղյուսակը։

Սեպտեմբեր ամսվա արդյունքներով Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում էր, կորցրել է երեք հորիզոնական և հայտնվել 5-րդ տեղում։

Առաջատարի դիրքը պահպանել է աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը (2863 միավոր), երկրորդն է իտալացի Ֆաբիանո Կարուանան (2844), երրորդ տեղում բուլղարացի Վեսելին Տոպալովն է (2800), ապա՝ ռուս Ալեքսանդր Գրիշչուկը (2797): Արոնյանը 2793 միավոր ունի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում