Բարտոմեուն գոհ է Էնրիկեի աշխատանքից

«Բարսելոնայի» ղեկավարությունը շատ գոհ է թիմի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատանքից, հայտարարել է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն։

-Լուիս Էնրիկեն շատ ուժեղ մասնագետ է։ Նա նախկինում աշխատել է մեր ակումբում։ Մինչ այժմ նրա կատարած աշխատանքը կարելի է գերազանց գնահատել,-ասել է Բարտոմեուն և հավելել.-Բարդ է ասել՝ «Բարսելոնան» հիմա ամենաուժե՞ղն է պատմության մեջ, թե՞ ոչ։ Ամռանը մենք փորձեցինք ուժեղ թիմ ստեղծել։ Ուզում եմ, որ այս մրցաշրջանում հաղթենք Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի առաջնությունում, թեև դա բարդ առաջադրանք կլինի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում