Մոուրինյո. Արտագնա խաղում կարողացանք հետ բերել կորցրածը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի «Սպորտինգի» դեմ հանդիպումը (1:0).

-Մենք երեք միավոր վերցրինք ու դա շատ լավ է: Դա ամենակարևորն է: Սեփական հարկի տակ 3 միավոր էինք կորցրել, բայց արտագնա խաղում կարողացանք հետ բերել: Հիմա 2 խաղ ունենք «Մարիբորի» հետ: Եթե երկու խաղերում էլ հաղթենք, ապա 10 միավոր կունենանք: Այդ ժամանակ գործն արված կլինի:

Թեև «Սպորտինգը» փորձ չունի, բայց կարողացավ իր խաղը ցուցադրել: Այդ թիմը մբից դուրս գալու համար բավականին խելացի է,-ասել է Մոուրինյոն: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում