Բլան. Երբեք չեմ մոռանա այս հաղթանակը

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի` «Բարսելոնայի» դեմ խաղից (3:2).

-Շատ գոհ եմ այս հաղթանակից: Քիչ ժամանակ ենք ունեցել խաղին պատրաստվելու համար, բայց հսկայական աշխատանք կատարեցինք: Ֆուտբոլիստներին ասել եմ, որ այս խաղում պետք է թիմային աշխատանք կատարենք: Հենց այդպիսի խաղ էր հարկավոր որակյալ, արդյունավետ հանդիպում ունենալու համար: 

Երբեք չեմ մոռանա այս հաղթանակը: Կարծում եմ` երկրպագուները և ֆուտբոլիստները ևս այն միշտ կհիշեն: Հենց նման խաղերի համար է պետք աշխատել,-ասել է Բլանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում