Մեսսին գերազանցում է Ռոնալդուի ցուցանիշը

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի` «ՊՍԺ»-ի դեմ խաղում մեկ գոլ խփեց:

Այդ գնդակն արգենտինացու համար 68-րդն էր ՉԼ-ում: Այս ցուցանիշով Մեսսին առաջ անցավ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի պատմության լավագույն ռմբարկուն «Ռեալի» նախկին ավագ Ռաուլն է: Նրա անվան դիմաց 71 գնդակ կա:   

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում