Ալվես. Մրցակիցն օգտվում էր մեր սխալներից

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի` «ՊՍԺ»-ից 2:3 հաշվով կրած պարտությունը.

-Աճելու համար մենք սխալներ ենք կատարում ու փորձում ուղղել դրանք: Մենք երկու գնդակ կորցրինք ստանդարտ դիրքից: Դա մեր թուլությունն էր: Մեզ չբավարարեց արդյունավետությունը «ՊՍԺ»-ի դեմ խաղում: Մրցակիցն օգտվում էր մեր սխալներից: Անհրաժեշտ է պահպանել հավատը մեր ուժերի նկատմամբ,-ասել է Ալվեսը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում