Իսկո. Ռոդրիգեսի հետ կարող ենք համատեղ աշխատել դաշտում

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հույս ունի ավելի շատ խաղաժամանակ ստանալ: Իսկոն նշել է, որ դա չի նշանակում, թե իրեն Խամես Ռոդրիգեսի մրցակիցն է համարում:

«Ես այնքան էլ շատ չեմ խաղում և հույս ունեմ ավելի հաճախ դուրս գալ դաշտ: Անցյալ տարի շատ բանի հասանք թիմի հետ: Ես շատ երջանիկ եմ «Ռեալում»: Ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստ` ցանկանում եմ ավելի շատ խաղաժամանակ ստանալ: Կարծում եմ, որ Խամեսի հետ կարող ենք համատեղ աշխատել դաշտում: Ռոդրիգեսը լավ ֆուտբոլիստ է ու որևէ խնդիր չունենք»,-ասել է Իսկոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում