Ինյեստա. Տխուր պահ է, քանի որ որևէ մեկը չի սիրում պարտվել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի` «ՊՍԺ»-ից 2:3 հաշվով կրած պարտությունը.

-Ցանկանում էինք պատասխանել բաց թողած գնդակներին, բայց հաշիվը հավասարեցնել չկարողացանք: Մրցակիցը առավելություն ուներ բոլոր առումներով: «ՊՍԺ»-ն լավ թիմ է, հիանալի ֆուտբոլիստներ են հավաքվել այնտեղ: Գիտեինք, որ փարիզեցիները ճնշում են գործադրելու: Տխուր պահ է, քանի որ որևէ մեկը չի սիրում պարտվել: Ժամանակն է հաջորդ խաղի մասին մտածել,-ասել է Ինյեստան: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում