«Ման. Սիթին» Ռամոսին գայթակղիչ պայմաններ է առաջարկում

Անգլիայի գործող «Մանչեսթեր Սիթին» նպատակադրվել է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսին, գրում  է «AS»-ը։

Պարբերականի հաղորդմամբ, «քաղաքայինները» բավական գրավիչ առաջարկ ունեն իսպանացի ֆուտբոլիստի համար։ Անգլիական ակումբը պատրաստ է նրան տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ վճարել:

Աղբյուրը գրում է նաև, որ Ռամոսը հետաքրքրված չէ «Ման. Սիթիի» առաջարկով և գերադասում է մնալ «Արքայական ակումբում», ուր հանդես է գալիս արդեն տասը տարի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում