Վենգեր. Չեմպիոնների լիգան կանխատեսելի է դարձել

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով արդեն 18 տարի գլխավորում է լոնդոնյան ակումբը, համեմատել է մրցակցության մակարդակը Չեմպիոնների լիգայում այժմ և 15 տարի առաջ։

-Մի բան կա, որ չի փոխվել այս 15 տարիների ընթացքում։ «Արսենալի» խաղացողները շատ խելացի էին և հիմա էլ են այդպիսին։ Իսկ ֆուտբոլն ավելի փակ է դարձել։ 

Աշխարհի լավագույն խաղացողներն ավելի փոքր թվով ակումբներում են հիմա հավաքված, քան նախկինում։ Եվ Չեմպիոնների լիգան էլ ավելի կանխատեսելի է դարձել, հաղթելը դժվարացել է։ Ֆուտբոլի յուրաքանչյուր երկրպագու ձեզ չորս ակումբ կնշի, որոնք կարող են հաղթել Չեմպիոնների լիգայում։ 

Չեմ կարծում, թե մենք մտնում ենք այդ քառյակի մեջ, սակայն ֆուտբոլը շատ տարօրինակ խաղ է, որը երբեմնն անակնկալներ է մատուցում, այնպես որ եկեք մենք նախ դուրս գանք խմբից, ապա նոր կտեսնենք,-ասել է Վենգերը, ում թիմն այսօր հանդիպելու է «Գալաթասարային»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում