Կոստա. Դել Բոսկեի և Մոուրինյուի միջև պատերազմ չեմ ուզում

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան հայտարարել է, որ չէր ցանկանա՝ իր ակումբի և հավաքականի գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյուն և Վիսենտե դել Բոսկեն իր պատճառով տարաձայնություններ ունենային։

Ավելի վաղ Մոուրինյուն հայտարարել էր, թե նպատակահարմար չի գտնում Կոստայի մասնակցությունը Իսպանիայի հավաքականի առաջիկա երկու պաշտոնական հանդիպումներին, քանի որ ֆուտբոլիստին երկշաբաթյա արձակուրդը չէր խանգարի։

-Չեմ կարծում, թե Մոուրինյուի և դել Բոսկեի միջև պատերազմ է սկսվելու։ Ինձ բավական է նաև այն, ինչ եղավ Բրազիլիայի հավաքականի հրավերից հրաժարվելու ժամանակ։ Հիմա պետք է ինձ հանգիստ թողնել, որ կարողանամ օգտակար լինել և´ «Չելսիին», և´ Իսպանիայի հավաքականին։ Աստված տա՝ լավ մարզավիճակում լինեմ և կարողանամ մասնակցել հավաքականի հանդիպումներին,-ասել է Կոստան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում