Էդի Ջորդան. Ալոնսոյի միակ տարբերակը «Մակլարենն» է

Նախկինում Ֆորմուլա-1»-ում թիմի սեփականատեր, այժմ բրիտանական հեռուստատեսության մեկնաբան Էնդի Ջորդանը կարծում է, որ «Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն մյուս մրցաշրջանում կտեղափոխվի «Մակլարեն»։

Ջորդանը նախկինում մի քանի անգամ աչքի է ընկել մարզիկների տեղափոխության վերաբերյալ ճիշտ գուշակություններով։

-Գիտենք, որ Ալոնսոն բազմաթիվ թիմերի հետ է խոսել, և չենք կարող ասել, թե նրանցից որևէ մեկը «Ֆերրարիից» ավելի լավն է։ Սակայն 2012-ին դա Լյուիս Հեմիլթոնին հետ չպահեց «Մակլարենից» «Մերսեդես» տեղափոխվելուց, որն այն ժամանակ այնքան ուժեղ չէր, ինչքան այժմ։

Կարծում եմ, որ Ալոնսոյի համար «Մակլարենը» միակ տարբերակն է։ Այդ թիմին մյուս տարի առաջատար պետք կլինի, և թվում է, թե նրանք այդպիսին են համարում Ջեյսոն Բատոնին, սակայն կարծում եմ՝ Ալոնսոն կտեղափոխվի «Մակլարեն» և կստանձնի այդ դերը,-ասել է Ջորդանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում