Ալոնսոն 2015-ին կտեղափոխվի «Մակլարեն»

Բրազիլական «Diário Motorsport»-ը գրում է, որ «Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն մյուս մրցաշրջանում կտեղափոխվի «Մակլարեն»։ Դա տեղի կունենա 2015 թվականին: 

Հայտնի է, որ Ալոնսոն,  «Մակլարենը», «Ֆերրարին» և «Հոնդան» արդեն քննարկել են գործարքի բոլոր մանրամասները: 

Սպասվում է, որ գործարքի կնքման մասին մոտ օրերս պաշտոնապես կհայտարարվի: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում