Ֆետել. Ասես տունս եմ լքում…

«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ  Սեբաստիան Ֆետելը խոստովանել է, որ թիմից «Ֆերրարի» հեռանալու մասին հայտարարելուց հետո այնպիսի զգացողություն ունի, ասես հեռանում է սեփական տանից:

«Այս զգացողությունը կարելի է նրա հետ համեմատել, երբ կյանքի որոշակի հանգամանքների հետևանքով ստիպված ես լինում լքել հարազատ տունդ: Ինձ մոտ հիմա այդ զգացողությունն է: Սա շատ մեծ քայլ է:

Ես նոր բան անելու ցանկություն ունեմ ու հենց դա է ինձ նման որոշման դրդել»,-ասել է Ֆետելը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում