Լաուդա. Ալոնսոյին մեր թիմ բերելու թեման չի էլ քննարկվել

«Մերսեդեսի» գործադիր տնօրեն Նիկի Լաուդան հայտարարել է, որ չեն պատրաստվում իրենց թիմը համալրել Ֆերնանդո Ալոնսոյով.

-Ոչ: Կարող եմ վստահեցնել: Մենք Նիկո և Լյուիս ունենք: Մենք երբևէ չենք էլ քննարկել Ալոնսոյին մեր թիմ բերելու թեման: 

Հիմա բանակցում ենք Լյուիսի հետ, որ 2015-ից հետո էլ նա շարունակի մեր թիմում հանդես գալ: Մտադիր ենք նրան 2 կամ 3 տարվա պայմանագիր առաջարկել,-ասել է Լաուդան: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում