Բյանկին պայքարում է կյանքի համար

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մարուսիայի» ավտորաշավորդ Ժյուլ Բյանկին Ճապոնիայի Գրան-պրիի ժամանակ խոշոր վթարի է ենթարկվել:

«Sky Sports»-ից տեղեկանում ենք, որ գիշերը Բյանկին երկրորդ վիրահատությունն է տարել: Տեղեկատվության աղբյուրը նշում է, որ հիվանդանոցից շատ ինֆորմացիա չի տրամադրվում լրագրողներին, բայց հայտնի է, որ ավտոարշավորդի վիճակը շատ ծանր է: Նա պայքարում է կյանքի համար: 

Հիշեցնենք, որ Բյանկին դուրս էր եկել ճանապարհից ու բախվել քարշակին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում