Զիդան. Ի սրտե հույս ունեմ, որ Բյանկին կապաքինվի

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը աջակցություն է հայտնել հայրենակցին՝ «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Ժյուլ Բյանկիին, ով Ճապոնիայի Գրան-Պրիի ժամանակ ծանր վթարի էր ենթարկվել և գլխի վնասվածք ստացել։

-Ես չափազանց անհանգստացա, երբ իմացա Ժյուլի հետ եղած պատահարի մասին։ Ցանկանում եմ աջակցությունս հայտնել Բյանկիին և նրա ընտանիքին։ Ես շատ եմ գնահատում նրա հետ ծանոթությունս։

Մենք հանդիպել ենք անցյալ տարվա վերջին, երբ նա եկել էր Էքս-ան-Պրովանսի մեր համալիրում ֆուտբոլ խաղալու։ Միանգամից նկատեցի նրա բարությունը, վճռականությունն ու անկեղծությունը։ Նրան շատ եմ հարգում։

Անընդհատ Ժյուլի մասին եմ մտածում։ Ի սրտե հույս ունեմ որ նա հնարավորինս արագ կվերականգնվի, և մենք կրկր կհանդիպենք,-ասել է Զիդանը։

Հազորդվում է, որ Բյանկիի վիճակը ծանր է, և արշավորդը կյանքի համար է պայքարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում