Գաբրիել Սարգսյանը Մեն Օփենում երեք միավոր ունի

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Անգլիայի Մեն կղզում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 3 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով վեցերորդ հորիզոնականում է։

Չորրորդ տուրում մեր շախմատիստի մրցակիցն է եղել Ֆրանսիան ներկայացնող Անատոլի Վաշյեն։ Սարգսյանը պարտիան ոչ-ոքի է ավարտել։

5-րդ տուրում Սարգսյանի մրցակիցը իսրայելցի Նիցան Սթայնբերգն է։

Աղյուսակը 4 միավորով գլխավորում է գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա):

Հետևեք մեզ նաև Telegram-ում