Բրիգսը կրկին սկանդալ է սարքել Կլիչկոյի հետ (տեսանյութ)

Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը Ֆլորիդայում հայտնվել է աշխարհի չեմպիոն, ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի մարզման ժամանակ և նրան գցել ջուրը։

Կլիչկոն Ֆլորիդայում պատրաստվում է Բուբրատ Պուլևի հետ մենամարտին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 15-ին։ Երբ Կլիչկոն ջրային մարզմամբ է զբաղված եղել, Բրիգսը հայտնվել է իր մոտորանավակով և գցել նրան ջուրը՝ գոռալով, «Սպասում եմ քեզ ռինգում»։ Ի պատասխան Կլիչկոն նրան առաջարկել է «գրողի ծոցը գնալ»։

Բրիգսը գարնանից փորձում է Կլիչկոյին ստիպել մենամարտել իր հետ։ Նա ուկրաինացու վրա կոշիկ է շպրտել, սկանդալ է սարքել նրա մարզասրահում, ինչպես նաև ռեստորանում նախաճաշի ժամանակ շուռ է տվել նրա սեղանը։.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում