Ֆետել. Բյանկիի բախտը չբերեց
10/10/2014 11:00
Նմանատիպ
«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը մեկնաբանել է «Մարուսյայի» ավտորաշավորդ Ժյուլ Բյանկիի վթարը, որը տեղի է ունեցել Ճապոնիայի Գրան-պրիի ժամանակ.
-Արշավը բարդ էր մեր բոլորիս համար: Միանում եմ թիմակիցներիս խոսքերին, ովքեր ասում են, որ արշավն ամենաբարդերից էր մեր կարիերայում: Պայմաններն այնքան էլ հարմար չէին ու սխալվելու հնարավորություն չունեինք: Ցավոք, Բյանկիի բախտը չբերեց ու դա ցավալի ավարտ ունեցավ:
Մեր մտքերը նրա ու ընտանիքի հետ են: Նրան այս ամենը հաղթահարելու ուժ ենք մաղթում,-ասել է Ֆետելը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում