Հայ շախմատիստների արդյունքները շախմատի Մ20 ԱԱ-ում

Հայ շախմատիստների արդյունքները շախմատի Մ20 ԱԱ-ում

Հնդկաստանի Պունե քաղաքում շարունակվում է շախմատի՝ մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։

4-րդ տուրում հայ շախմատիստներն արձանագրել են հետևյալ արդյունքները՝ տղաների մրցաշարում Կարեն Գրիգորյանը հաղթել է Արավինդ Չիթամբարամին, իսկ աղջիկների մրցաշարում Մարիա Գևորգյանը պարտվել է Խադեմալշարիեհ Սարասադատին:

Կարեն Գրիգորյանը 3.5 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում, Մարիա Գևորգյանը 2.5 միավորով 18-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում