Ֆեդերերը՝ կրկին առաջին ռակետ դառնալու հավանականության մասին

Ֆեդերերը՝ կրկին առաջին ռակետ դառնալու հավանականության մասին

Շանհայի «Մասթերսի» հաղթող Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է մրցաշրջանի արդյունքներով համաշխարհային դասակարգման առաջին հորիզոնական վերադառնալու հավանականությունը։

-Այս տարի ինձ համար ամեն ինչ հաջող է դասավորվում, իսկ մինչև մրցաշրջանի ավարտը դեռ բազմաթիվ մեծ իրադարձություններ կան, որոնց անհամբերությամբ եմ սպասում։

Հստակ չգիտեմ՝ ինչ է պետք անել, որ այս տարի առաջինը լինեմ։ Դեռ պետք է տեսնել՝ ինչքանո՞վ է դա իրատեսական, բայց իմ կարծիքով,ամեն ինչ Նովակի ձեռքերում է և նրանից է կախված լինելու։

Ամեն դեպքում ես շարունակելու եմ խաղալ և հույս ունեմ, որ առաջիկայում էլ հաջող ելույթներ կունենամ,-ասել է 33-ամյա շվեյցարացին, ով առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին զիջում է 990 միավորով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում