Բրիգս. Վերջապես կարողացա կատաղեցնել Կլիչկոյին

Բրիգս. Վերջապես կարողացա կատաղեցնել Կլիչկոյին

Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը պատմել է, որ վերջապես կարողացել է այդ քաշային կարգում գործող առաջատար Վլադիմիր Կլիչկոյին հունից հանել։ Հիշեցնենք, որ վերջին անգամ Բրիգսը ուկրաինացուն ջուրն էր գցել մարզման ժամանակ։

-Վլադիմիրը վերջապես կատաղեց։ Ես հենց դա էլ ուզում եմ, քանի որ ինքս էլ զայրանում եմ, որ նա ու իր եղբայրը իրենց ձանձրալի ոճով փչացրել են գերծանր քաշային կարգը։ Ես 42 տարեկան եմ ու ավելի լավ մարզավիճակում, քան 22-ում։ Փոխել եմ կենսակերպս ու ուզում եմ մենամարտել Կլիչկոյի հետ։

Չէի պլանավորել նկարել Կլիչկոյին ջուրը գցելը։ Ավելի հետաքրքիր տեսանյութեր էլ կան, որ չեմ հրապարակում, քանի որ բանտ ընկնելու ցանկություն չունեմ։ Կլիչկոյի տեղն իմանալու համար ինչ-որ մեկին վճարել էր պետք, և ես իմացա, որ նա ամեն օր մարզվում է ջրում։ Այնուհետև փող հավաքեցի և երկու ժամվա համար 600 դոլարով վարձեցի նավակը։ Չեմպիոնական զեղչ էլ արեցին։

Չգիտեմ՝ Վլադիմիրն ինչ է պատրաստվում անել, բայց նա կատաղած է։ Ինձ արդեն զանգել ու ասել են, որ ես նրան զզվեցրել եմ։ Նրա թիմից մեկն էր, զանգեց ու ասաց. «Լսիր, դու կատաղեցում ես Վլադիմիր Կլիչկոյին, այլևս չերևաս»։ Արդեն մահվան սպառնալիքներ էլ եմ ստացել, ասել են, որ եթե Գերմանիա գնամ՝ խնդիրներ կունենամ։

Կլիչկոյին դժվար է հունից հանել, ես նրան դեռ այսքան կատաղած չէի տեսել, բայց ուզում էի անել դա և արեցի,-ասել է Բրիգսը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում