Հուկը ցանկանում է մենամարտել Կլիչկոյի հետ

Հուկը ցանկանում է մենամարտել Կլիչկոյի հետ

WBO վարկածով առաջին ծանրքաշային կարգի աշխարհի չեմպիոն Մարկո Հուկը նորից հայտարարել է, որ ցանկանում է ռինգում հանդիպել Վլադիմիր Կլիչկոյին: Վերջինս գերծանրքաշային կարգում այժմ առաջատարն է աշխարհում: 

«Հնարավոր է, որ ես ու Կլիչկոն հանդիպենք 2016 թվականին: Դա ինձ համար առաջնահերթ նպատակ է:

Կլիչկոն լավագույնն է իր քաշում ու մեզ հետաքրքիր հակամարություն է սպասվելու»,-ասել է Հուկը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում