Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդության առաջնությանը կմասնակցի 9 հայ մարզիկ

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդության առաջնությանը կմասնակցի 9 հայ մարզիկ

Հոկտեմբերի 17-ից 26-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի կունենա բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված կլինի 9 մարզիկով, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։

Խորվաթիայում, մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ, հայկական բռնցքամարտի պատիվը կպաշտպանեն 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը, 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 60 կգ քաշային Ժորա Համազարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը ,75 կգ քաշային Արմեն Մինասյանը, 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը և գերծանր քաշային կարգում հանդես եկող Գնել Մուրադյանը:

Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը և ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել է այս անգամ հանգստանալու հնարավորություն տալ երիտասարդների աշխարհի առաջնության և պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 81 կգ քաշային Նարեկ Մանասյանին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում