Փեթ Քեշ. Չեմ կարծում, թե Նադալը երբևէ լիարժեք մրցաշրջան անցկացնի

Փեթ Քեշ. Չեմ կարծում, թե Նադալը երբևէ լիարժեք մրցաշրջան անցկացնի

«Ուիմբլդոն-1987-ի ավստրալացի չեմպիոն Փեթ Քեշը հայտարարել է, որ աշխարհի երրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը այլևս չի կարողանա լիարժեք մրցաշրջան անցկացնել

-Չեմ կարծում, թե Նադալը կկարողանա թեկուզ մեկ անգամ էլ լիարժեք մրցաշրջան ունենալ։ Դա շատ բարդ առաջադրանք է։ Որոշ թենիսիստներ ֆիզիկապես չեն կարողանում անել դա, որոշներին չի բավականացնում հոգեբանական պատրաստականությունը։

Օրինակ, Նիկ Կիրգիոսը շատ էմոցիոնալ տղա է, դա երևում է նրա խաղից։ Այդ պատճառով էլ նա ավելի վաղ ավարտեց մրցաշրջանը, նրան ժամանակ է պետք վերականգնվելու համար։ Ինձ թվում է, թե մարդիկ մինչև վերջ չեն գիտակցում՝ ինչքան բարդ է այդպիսի ծանրաբեռնվածությամբ մրցաշարերի մասնակցելը,-ասել է Քեշը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում