Ռայան Գիգզն արժանացել է «Ֆուտբոլի լեգենդ» մրցանակին
15/10/2014 16:53
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան, իսկ այժմ գլխավոր մարզչի օգնական Ռայան Գիգզը «Extravaganza» բարեգործական միջոցառման ընթացքում ստացել է «Ֆուտբոլի լեգենդ» մրցանակը։
Միջոցառումը կազմակերպվում է «Նորդոֆֆ Ռոբինս» բարեգործական հիմնադրամի համար հանգանակություն հավաքելու նպատակով։ Հիմնադրամը երաժշտական թերապիայի ուղղությամբ է մասնագիտացած։
-Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է այս մրցանակը, հատկապես երբ նայում եմ, թե ինձնից առաջ ովքեր են դրան արժանացել։ Ցանկանում եմ այս իրադարձությունը տոնել ընկերներիս հետ և օգնել հիմնադրամին գումար հավաքելու գործում,-ասել է Գիգզը։
19 տարվա ընթացքում այդ մրցանակը շնորհվել է ևս երեք «մանկունյացիների»՝ Ալեքս Ֆերգյուսոնին, Էրիկ Կանտոնային և Դենիս Լոուին։ Այդ մրցանակին արժանացել է նաև Պելեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում