Ջոն Օ´Շին միանում է ֆուտբոլային էլիտային (ծաղրանկար)

Ջոն Օ´Շին միանում է ֆուտբոլային էլիտային (ծաղրանկար)

Իռալնդիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ջոն Օ´Շին Եվրո-2016- որակավորման փուլի՝ Գերմանիայի դեմ խաղում անցկացրեց հավաքականում իր 100-րդ հանդիպումն ու վերջին րոպեներին փրկեց իր թիմին պարտությունից։ Նրա գոլի շնորհիվ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Այդպիսով Օ´Շին համալրեց այն ֆուտբոլիստների շարքը, ովքեր իրենց թիմի համար նշանակալից գործ են կատարել այս շաբաթ։ Պորտուգալիայի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վերջին րոպեին խփեց իր թիմի հաղթական գնդակը Ֆանիայի դեմ խաղում, Լիոնել Մեսսին Հոնկ-Կոնգի հետ ընկերական խաղում դուբլ գրանցեց Արգենտինայի օգտին, իսկ Նեյմարը պոկեր ձևակերպեց և Բրազիլիային 4:0 հաշվով հաղթանակ պարգևեց Ճապոնիայի դեմ խաղում։

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի այսօրվա աշխատանքը նվիրված է Օ´Շիի՝ համաշխարհային ֆուտբոլային «էլիտային» միանալուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում