Լուիսը 2 շաբաթ բաց կթողնի

Լուիսը 2 շաբաթ բաց կթողնի

«ՊՍԺ»-ի պաշտպան Դավիդ Լուիսը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա խաղերում: 

27-ամյա բրազիլացին մկաններն է վնասել ու ապաքինման համար 2 շաբաթ կպահանջվի: Հիշեցնենք, որ նասվածք էր ստացել Արգենտինայի ընտրանու դեմ ընկերական խաղում և չկարողացավ մասնակցել Ճապոնիայի հավաքականի դեմ հանդիպմանը:

Փրանսիայի առաջնությունում Լուիսը 9 խաղում 1 գնդակ է խփել:

.

Հետևեք մեզ նաև Telegram-ում