Լաուդրուպ. Ո՞վ է մեծագույնը, Ռոնալդո՞ւն, Մեսսի՞ն, Մարադոնա՞ն, թե՞ Պելեն

Լաուդրուպ. Ո՞վ է մեծագույնը, Ռոնալդո՞ւն, Մեսսի՞ն, Մարադոնա՞ն, թե՞ Պելեն

Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Միքայել Լաուդրուպը կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Լեո Մեսսին անհրաժեշտ են իրար, որ հետագա աճ գրանցվի։

Լաուդրուպը, ով հինգ տարի է անցկացրել «Բարսելոնայում» մինչև «Սանտյագո Բեռնաբեու» տեղափոխվելը, Մեսսին և Ռոնալդուին համարում է բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից։ Նա համոզված է, որ երկուսն էլ դեռ երկար կհիշվեն նույնիսկ իրենց կարիերան ավարտելուց հետո։

-Ինձ թվում է, որ Մեսսին և Ռոնալդուն միմյանց կարիքն ունեն:

Եթե նրանցից մեկը հեթ-տրիկ է ձևակերպում, ապա մյուսը ցանկանում է շրջանցել մրցակցին: Նրանք լավագույններն են ոչ միայն իրենց ժամանակաշրջանում, որովհետև 30 տարի անց մենք կխոսենք նրանց մասին ու կվիճենք, թե Մեսսիից, Ռոնալդուից, Մարանդոնայից և Պելեից ո՞վ է պատմության մեջ մեծագույնը,- ասել է Լուդրուպը:

Հարցին, թե նրանցից ո՞ւմ կուզենար իր թիմում տեսնել, Լաուդրուպը պատասխանել է.

-Երկուսն էլ իմ թիմում կլինեին, քանի որ նրանք ակնհայտորեն լավագույնն են վերջին չորս-հինգ տարում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում